- Ռիսկով արի, Վաղո, ի՞նչ ես կուզեկուզ մտնում։
- Բա ի՞նչ անեմ, էս վերջերս հետդ խոսալ չի ըլնում։
- Կարճ ասա, ի՞նչ կա։
- Գիտեմ, որ ապրիլի 24-ին միշտ հոտած ես ըլնում, բայց էսօր հինգշաբթի ա, չէ՞, էկել եմ տրամադրությունդ բարձրացնեմ։
- Էդ ո՞նց ես բարձրացնելու։
- Բա մոռացա՞ր, հինգշաբթի էի չէ՞ կնկաս ուղարկում էն քպ-ականի կնկա հետ կոֆե խմելու ու կարևոր բաներ իմանալու։
- Է հետո՞։
- Պարզվում ա, ամենաթասիբովը գերագույնն ա։
- Դրա ի՞նչն ա թասիբով։
- Բա չես իմացե՞լ, մենակ ինքը առավոտը ասեց «ցեղասպանություն», իսկ Ալիևը, Էրդողանն ու Թրամփը ռիսկ չարին ասեն։
- Հաստատ ասել ա՞, Վաղո։
- Հաստատ, հլը ավելին ասեմ, էն դաշնակները որ դրոշներ վառին ու կարծեցին, թե գերագույնից թասիբով են, գիտե՞ս գերագույնը ինչ արեց։
- Ի՞նչ։
- Էրկու հատ տորթ պատվիրեց, մեկը թուրքի դրոշով, մեկն էլ՝ ադրբեջանի ու․․․ ամեն մեկի վրա 110 հատ մոմ։
- Յանի ի՞նչ։
- Ո՞նց թե՝ ինչ։ Մոմերը փչեց, խանչալը կոխեց էդ դրոշներով տորթերի փորը, կտրտեց ու կերավ։
- Մոմերն է՞լ կերավ։
- Սկզբից մոմերը կերավ։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ